jar, pitcher;
half a bushel.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, սակայն ա-ռանց վկայութեան. Ս. Գրքի վկայութեանց մէջ գտնում ենք միայն սեռ. դորակի, իսկ Յհ. ի-մաստ. տպ. Վենետ. էջ 112 ունի սեռ. դորա-կից, որից հետևում է ի հլ.) «մի տեսակ չափ է (ջուրի, իւղի, գինիի ևն)» ՍԳր. Եղիշ. ը. էջ 112, որից՝ դորակաձև Վեցօր. 166։
• = Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկա-չափ», დურაკი դուրակի «կաթ կթելու ա-ման»։-Հիւբշ. 144։
• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Աւգե-րեան, Բացատրութիւն չափուց և կշռոց, էջ 79, որ դնում է պրս. (իմա՛ արաբ.) տէրուգ։ ՆՀԲ «կայ պրս. տուրէ՝ իբր սկաւառակ և թրք. տօրուգլու «անօթ ո-
• ղորկ և չափաւոր չափ»։ Lag. G.sam. Abhd. 21. պրս. dōra, արաբ. dauraq. Հիւնք. թորել բայից։
• ԳՒՌ.-Ջղ. դ'որակ, Երև. դ'օրակ, Ալշ. ո'օ-րագ, Ղրբ. տէօրակ. բոլորն էլ նշանակում են «ջրի փոքր կուժ, կուլայ, փարչ»։